Ինտերպոլի ազգային բյուրոյի օպեր-լիազորի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 48 տան դիմաց իրար են բախվել Մասիսի բնակիչ Օրբել Զաքարյանի վարած «SAW» մակնիշի 3097 Լ համարանիշի և Երևանի բնակիչ Կարեն Գալստյանի վարած «ՎԱԶ 2123 Շևրոլե» մակնիշի 17 ՕՍ 630 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով SAW-ի ուղևորներ 52-ամյա Անուշ Աթաբեկյանը և 46-ամյա Գայանե Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Կ. Գալստյանն աշխատում է Ինտերպոլի ազգային բյուրոյում՝ որպես օպեր-լիազոր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









