Ճապոնացին նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները

10:56 • 12.06.12

Լեռնագանաց Հիրոտակա Տակեուչիին դարձել է աշխարհում առաջին ճապոնացին, ում հաջողվել է գրավել մոլորակի 14  ամենաբարձր գագաթները, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

 

Սակայն այս ամենն իրակականցնելն այդքան էլ հեշտ գործ չի եղել. լեռնագանցից 17 տարի է պահաջվել 14 գագաթները` այդ թվում նաև Էվերեստը, նվաճելու համար:


Տակեուչիի կողմից նվաճած բոլոր լեռներն էլ գտնվում են Հիմալայներում և Կենտրոնական Ասիայի  Կարակորամ լեռնաշղթայում:

 

«Որքան որ ինձ հիշում եմ, ես միշտ ցանկանում էի լեռներ բարձրանալ: Սա իմ մանկության երազանքն էր, սակայն ես չեմ պատրաստվում սահամանափակվել այս ձեռքբերումներով: Ես կշարունակեմ լեռներ մագլցել այնքան ժամանակ, քանի դեռ մարմինս ի վիճակի է շարժվել»,-ասել է Տակեուչին:


Ամբողջ աշխարհում ընդամենը 30 մարդ կա, որոնց հաջողվել է գրավել ամենաբարձր լեռները: