Մարիխուանան և կերել եմ, և ծխել. Պենտագոնը Ջոբսի մասին անհայտ նյութեր է հրապարակել
Վերջերս Պենտագոնի կողմից հրապարակված փաստաթղթերը նոր, առայսօր անհայտ մանրամասներ են բացահայտում Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին, գրում է YahooNews-ը:
Պարզվում է` Ջոբսին տարիներ շարունակ հանգիստ չի տվել այն մտավախությունը, որ իր դստերն ամեն վայրկայն կարող են առևանգել` իրենից խոշոր գումար կորզելու համար: Բացի այդ հայտնի է դարձել, որ երիտասարդ տարիքում Ջոբսը թմրանյութերի կախվածություն է ունեցել և նույնիսկ ձերբակալվել է` մեքենայի արագությունը գերազանցելու համար սահմանված տուգանքը չվճարելու պատճառով:
Ավելի ուշ մի հարցազրույցի ընթացքում Ջոբսն անկեղծորեն պատմել է, որ 2 տարի շարունակ 1974-1976թթ LSD և մարիխուանա է օգտագործել:
«Սովորաբար ես LSD օգտագործում էի, երբ միայնակ էի լինում: Չեմ կարող հստակ ասել, թե այն ինչպիսի ազդեցություն էր թողնում ինձ վրա, սակայն վստահ եմ, որ այդ ամենի միջով անցելը մեծ կյանքի փորձ էր ինձ համար: Ինչ վերաբերում է մարիխուանային, ապա ես այն և ծխել եմ, և կերել: Այն օգնում էր ինձ լիցքաթափվել և ստեղծագարծական մտահաղուցումներ էր առաջացնում: Սակայն ամեն ինչ վերջացած է: Վատ սովորություններն ես թողել եմ անցյալում »,- մի առիթով նշել էր Ջոբսը:









