Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բացվել է «Գոհար» ինքնատիպ գրադարանը

13:42 • 12.06.12

Լիբանանի հայկական համայնքը ականատես եղավ հայանվեր ևս մի գործի իրականցման: Լիբանանահայ Խաչատուրյան ընտանիքի նախաձեռնությամբ՝ հանձին Հարութ Խաչատուրյանի, Բեյրութում բացվել է ԳՈՀԱՐ երգարանների, երաժշտական ձեռնարկների և բառարանների՝ նախատիպը չունեցող հանրային գրադարանը:

 

Սա Հարութ Խաչատուրյանի 20 տարիների աշխատանքի արդյունքն է, որը Խաչատուրյան ընտանիքը նվիրել է այս տարի հայության համար կարևոր երկու հոբելյաններին՝ հայկական գրատպության 500 ամյակին և Սայաթ Նովայի 300 ամյակին:


ԳՈՀԱՐ գրադարանի բացմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, արվեստի գործիչներ և գրողներ, մանակավարժներ, ուսանողներ և պարզապես երգարվեստի սիրահարներ,ովքեր եկել էին ներկա գտնվելու այս ազգանվեր գործին:


ԳՈՀԱՐ գրադարանը սփյուքահայ իրականության մեջ հայտնվեց հենց այն ժամանակ,երբ մարդիկ առավել էին զգում մշակութային արժեքների, հայ երգի իրական «գոհարների» ընկալման և պահպանման անհրաժեշտությունը:


ԳՈՀԱՐ հայտնի երաժշտախմբի հիմնադիր ու մեկենաս Խաչատուրյանն ընտանքի համար երգը հավատարիմ ուղեկից է:


Գրադարանի բացման առիթով Խաչատուրյան ընտանիքը ներկայացրել է նաև ԳՈՀԱՐ երգարանը, որտեղ զետեղված են բոլոր ժամանակների սիրված ու ճանաչված երգերը, որոնք մշտապես հնչել և շարունակելու են հնչել հայ ընտանիքներում:


ԳՈՀԱՐ գրադարանում կա ավելի քան 1400 երգարան, որոնցից ամենահինը 1833 թվականի Էջմիածնի տպագությանն է: Այստեղ այցելուները կարող են գտնել նաև 400 բառարաններ,որոնցից ամենավաղ տպագությունը 1749-ի Վենետիկյան հրատարակության է: ԳՈՀԱՐ երաժշտական գրադարանում հնարավոր է ինչպես կարդալ, այնպես էլ ակնդրել և ունկնդրել: 600 ձայնապնակները, 550 խտասկավառակները, 400 տեսասկավառակները, 250 ձայներիզները այցելուին կօգնեն ավելի ծանոթանալ հայկական մշակույթի դարավոր ժառանգությանը:


Գրադարանի այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու երաժշտական գործիքներից և նվագարաններից,ինչպես նաև համակարգիչներից՝ ուսումասիրություններ կատարելու համար:

 


Գրադարանում կան նաև հայկական մանրանկարչության օրինակներ, ձեռագիր գրքեր,Կիլիկիայի թագավորության վերաբերյալ ձեռնարկներ ու Կիլիկիո դրոշների ու դրամների հավաքածու: