Լևոն Զուրաբյան. չեմ զարմանա, եթե պարզվի, որ Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այն նորմալ գործընթաց կհամարեր, եթե ապրեր նորմալ ժողովրդավարական պետությունում:
«Իրավապահ մարմինները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինանսկան գործունեության օրինականությունը և խախտումների դեպքում օրենքով պատժել տվյալ մարդկանց, կամ կազմակերպություներին: Բայց քանի որ մենք ապրում ենք մի պետությունում,որտեղ կան նման նախադեպեր` ես չեմ զարմանա, եթե պարզվի,որ այս ամենն իսկապես պայամանովորված է քաղաքական հետապնդումով»,-լրագորղների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը:









