Սալվատորե Ֆերագամոյի նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա…..Լուվրում
Իր գոյության 900 տարիների ընթացքում Փարիզի հանրահայտ Լուվր թանգարունում առաջին անգամ տեղի կունենա նորաձևության ցուցադրություն, գրում է The Washinghton Post-ը: Սալվատորե Ֆերագամո նորաձևության տունը հագուստի իր վերջին գարուն-ամառ հավաքածուի ցուցադրումը կկազմակերպի հենց այստեղ:
Նորաձևության տունն այս աննախադեպ թույլտվությունը ստացել է այն պարզ պատճառով, որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լուվրում պահվող Լեոնարդո դա Վինչիի «Կույսը և սուրբ Աննան» կտավի վերականգնողական աշխատանքների համար:
Այս կերպ թանգարանի տնօրինությունը նաև իր հարգանքն է արտահայտում Ֆլորենցիայի նկատմամբ, որն ինչպես և Փարիզը, բազում դարերի ընթացքում եղել է մշակութային գլխավոր կենտրոններից մեկը:









