Այսօր խափանվել է ԶԼՄ-ների գործունեությունը Ռուսաստանում, Տաջիկստանում և Սուդանում
Այսօր՝ հունիսի 12-ին, աշխարհի տարբեր մասերում լրատվամիջոցների աշխատանքն ընդհանրացել է մեկ ընդհանուր միտումով. իշխանությունները խափանել են լրատվամիջոցների աշխատանքը՝ փակելով տպագիր թերթեր և հարձակումներ գործելով առցանց լրատվամիջոցների վրա:
Այսպես, Ռուսաստանում ընդդիմադիրների և իշխանությունների լարված առճակատման պայմաններում և խոշոր երթի թեժ շրջանում DDoS («սպասարկման մերժումով») հաքերական հարձակման են ենթարկվել Новая газета, Slon, Эхо Москвы-ի կայքերը: Ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Дождь հեռուստաալիքի կայքը:
Տաջիկստանում Կապի նախարարության նամակի հիման վրա արգելափակվել է news.tj և cenrasia.ru աշխատանքը՝ «պրոֆիլակտիկ աշխատանքների» անցկացման պաշտոնական հիմնավորմամբ:
Սուդանում իշխանությունները դադարեցվել է al-Tayar անկախ թերթի տպագրությունը՝ առանց պատճառների և ժամկետների նշման: Այս թերթի գլխավոր խմբագիրը հարում է տեղի իսլամական ընդդիմությանը: Սուդանական al-Ahram al-Youm թերթի երեքշաբթի օրվա ամբողջ տպաքանակը առգրավվել է:









