Հաիթիից միգրանտներով լաստանավը խորտակվել է Բահամների մոտ

23:49 • 12.06.12

Հաիթիից միգրանտներով լաստանավը խորտակվել է Բահամյան կղզիների մոտակայքում, 11 մարդ զոհվել և 13-ը անհետ կորած է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հղում կատարելով «Ֆրանս Փրեսին»:


«Մենք 11 մարմին ենք հայտնաբերել, իսկ 13 մարդ դեռևս անհետ կորած են համարվում», - հայտարարել է ԱՄՆ-ի ափային պահպանության ներկայացուցիչ Ջոն-Փոլ Ռայոսը:


Նավի վրա ընդհանուր առմամբ 28 մարդ է եղել:


Ռայոսը նշել է, որ կորածներին հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են: Նա ավելացրել է, որ նավաբեկության վայրում ջուրը տաք է, սակայն այնտեղ բավական շատ շնաձկներ կան:


Լաստանավի խորտակման պատճառները հետաքննվում են: