Վաղը Սենատում կքննարկվի Ադրբեջանի նոր դեսպանի նշանակման հարցը

09:39 • 12.06.12

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վաղը քննարկելու է նախագահ Օբամայի առաջարկը` Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպան նշանակելու վերաբերյալ. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
 

«Դեսպան Մորնինգսթարի նշանակումը հնարավորություն է Սենատի համար` լույս սփռելու ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա և հասկանալու, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը պատրաստ է ընդունել Բաքվի սպառնալիքները և ագրեսիայի մարտահրավերները, թե պարզապես շարունակելու է  ոգևորել Իլհամ Ալիևի ռազմական լարվածության ավելացմանը և երթին`մինչև պատերազմ»,- ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
 

Նա հույս է հայտնել, որ հանձնաժողովի անդամները ուշադրություն կհրավիրեն այդ հարցի վրա և կպարզաբանեն դա:

 

Հայ Դատի գրասենյակը նշում է, որ այդ նշանակումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված հարձակումից մեկը շաբաթ անց, ինչի ընթացքում 8 մարդ զոհվեց:

 

Սահմանին ծավալված մարտերը տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցի ընթացքում և  Քլինթոնը կոչ արեց դադարեցնել բռնությունները:
 

Ռիչարդ Մորգինսթարն այժմ Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչն է: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպան: