Մոսկվայում կայծակի հարվածից 5 մարդ է տուժել

21:44 • 12.06.12

Ռուսաստանի մայրաքաղաքի այգիներից մեկում կայծակը հարվածել է մարդկանց խմբին, որից տուժել է միանգամից 5 ուսանող, հաղորդում է Life News-ը:


«Ժամը 16:50 «Տրոպորևո» հանգստի գոտու ելքի մոտակայքում 4 մարդ այրվածքներ են ստացել կայծակի հարվածից», - հաղորդել է Մոսկվայի ԱԻՆ ծառայության մամուլի պատասխանատու Ե. Բոբիլևը:

 

Life News-ը պարզել է որ տուժածները իրականում հինգն են: Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության մի քանի մեքենա:
Բոլոր տուժածները 20-25 տարեկան երիտասարդներ են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Михаил И., Екатерина Ч., Сергей З. и Дмитрий К. (фото vk.com)