Ռուսաստանում ընդդիմադիր Նավալնիի բնակարանի խուզարկությունը ավելի քան 12 ժամ է ընթացել (տեսանյութ)

01:10 • 12.06.12

Ռուսաստանում հայտնի բլոգեր և ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի բնակարանը շրջափակված է ոստիկանության մեկ տասնյակ հատուկ ջոկատայինների կողմից, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Նրա բնակարանում խուզարկությունը ձգվել է ավելի քան 12 ժամ, որից հետո Նավալնին դուրս է եկել և զրուցել իրեն այդքան ժամանակ դրսում սպասած լրագրողների և ընդդիմադիրների հետ:

 

 Այդքան երկար տևած խուզարկության ավարտին Նավալնին խոստացել է, որ ամեն բան կանի վաղը Մոսկվայում նախատեսվող ընդդիմության հանրահավաքին ներկա լինելու համար:

 

НОВОСТИ LIFE | NEWS - первый по срочным новостям