ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առիթով
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից:









