Նիգերիայում հարձակվել են գյուղերի վրա և սպանել ավելի քան 27 մարդ
Նիգերիայի ոստիկանությունը հաղորդում է, որ Զամֆարա նահանգի գյուղերի վրա են հարձակվել մի խումբ զինված մարդիք և սպանել են ավելի քան 27 մարդու:
Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ սպանություններ իրականացնելու մեջ կասկածյալները, ամենայն հավանականությամբ, պատկանում են մի զինված խմբավորման, որը վրեժ է լուծում գյուղերի բնակիչներից այն բանի համար, որ նրանք իշխանություններին տեղեկություններ են տրամադրել իրենց մասին:
Իշխանությունները չեն կարծում, որ այս հարձակումը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման ձեռքի գործն է:









