Մանկական պոռնոկայքերի ուկրաինացի սեփականատիրոջը ցմահ ազատազրկում է սպառնում
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դատախազությունը մանկական պոռնոգրաֆիայի տարածման համար մեղադրանք է ներկայացրել Ուկրաինայի քաղաքացի Մաքսիմ Շինկարենկոյին, տեղեկացնում է «Ասոշեյիդ Փրես»-ը։
Խարկովի 33-ամյա բնակիչը 2009թ. Թայլանդում ձերբակալվել է, սակայն 3 տարի անց հանձնվել է ԱՄՆ-ի իշխանություններին։ Նշվում է, որ Շինկարենկոն համարվում է ԱՄՆ-ում մանկական պոռնոգրաֆիա տարածող խոշորագույն հանցագործներից մեկը։
2003-2008թթ. ուկրաինացին ղեկավարել է հետևյալ անվանումներով կայքերը՝ Illegal.CP, The Sick Child Room, Hottest Childporn Garden և Pedo Heaven։ Բացի Շիկարենկոյից, մեղադրանք է ներկայացվել նաև նրա հանցակիցներին, որոնցից երկուսը ուկրաինացի են, մեկը՝ ռուս։
Շիկորենկոն մեղադրվում է ԱՄՆ-ի քրեական օրենսգրքի միանգամից 32 հոդվածով և նրան ցմահ ազատազրկում է սպառնում։









