Բաքվում ՌԴ դեսպանը Գաբալայի կայանի շուրջ բանակցությունների այս փուլում մեկնաբանությունները ոչ պատշաճ է համարում
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ոչ պատշաճ է համարել երկու երկրների բանակցային գործընթացի այս փուլում Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ մեկնաբանությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այդ թեմայի շուրջ մեկնաբանություններն ու տեղեկատվությունը բազմաթիվ է: Ցավոք, լինում են նաև ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հիմքում դրված է անտեղյակությունը և ռուս-ադրբեջանական հարաբերությունները չհասկանալը»,- հայտարարել է դիվանագետը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ՌԴ-ը կարող է հրաժարվել Գաբալայի կայանի շահագործումից Ադրբեջանական կողմի պահանջած վարձակալության բարձր վճարի պատճառով:
«Նպատակահարմար չեմ համարում ադ բանակցությունները մեկնաբանել տվյալ փուլում: Եկեք սպասենք դրանց ավարտին, և հետո գնահատականներ տանք և եզրահանգումներ անենք», - ավելացրել է Դորոխինը:
Հիշեցնենք, որ Գաբալայի կայանը կառուցվել է ԽՍՀՄ շրջանում, որպես երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն տարր:









