Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ է առաքում Սիրիա. Քլինթոն
Վաշինգտոնը Ռուսաստանին կասկածում է Սիրիային ռազմական ուղղաթիռներ մատակարարելու մեջ, «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք անհանգստացած ենք վերջերս հայտնված տեղեկատվությամբ, ըստ որի Ռուսաստանը Սիրիային ռազմական ուղղաթիռներ է մատակարարում: Դա կարող է հակամարտության արագ շիկացման հանգեցնել», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մշտապես հայտնում է Ռուսաստանին Սիրիային սպառազինության մատակարարման անթույլատրելիության մասին:
«Մենք վիճում ենք ռուսաստանցիների հետ և խնդրում նրանց դադարեցնել Սիրիային զենքի մատակարարումը: Նրանք ժամանակ առ ժամանակ մեզ ասում են, որ մենք չանհանգստանանք, քանի որ այն ամենն ինչ նրանք մատակարարում են, ոչ մի կերպ կապված չէ սիրիական կառավարության` ընդդիմության դեմ գործողությունների հետ: Դա, ըստ երևույթի, ճիշտ չէ»,- հայտարարել է պետքարտուղարը:
Ռուսական կողմի մեկնաբանությունները Քլինթոնի հայտարարության վերաբերյալ դեռ անհայտ են:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը չի խախտում միջազգային համաձայնագրերը և Սիրիային ոչ մի տեսակի սպառազինություն չի մատակարարում, որը հնարավոր է կիրառել քաղաքացիական բնակչության դեմ:









