Հայկական մատուռը կդառնա Ստոքհոլմի 192-րդ պատմական շինությունը

11:29 • 12.06.12

Ստոքհոլմի մոտակայքում գտնվող հայկական մատուռը համարվել է քաղաքի 192-րդ պատմական շինությունը: Ոչ ոք չգիտի` ով է կառուցել այն: Չի բացառվում, որ նա հայազգի Օհան Դեմիրճյանն է եղել:

 

Նա Շվեդիա է ժամանել 1860 թ-ին և ակտիվ ներգրավվածություն է ունեցել Ստոքհոլմի հասարակական կյանքում:
 

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը ողջունել է այդ նորությունը: Հայերը տարիներ շարունակ հետաքրքրություն են ցուցաբերել կառույցի հանդեպ և որոշ դեպքերում հայկական եկեղեցին ծառայություններ է մատուցել այնտեղ:

 

«Մենք հույս ունենք, որ դա կարևոր խորհրդանիշ կդառնա` շվեդական մշակութային ժառանգության համար»,- ասված է Շվեդիայի հայկական կազմակերպությունների միության հաղորդագրության մեջ: