Բելառուսում Սու-25 օդանավ է կործանվել
Բելառուսի Նովգորոդի շրջանում կործանվել է Սու-25 ռազմական ինքնաթիռը: Օդաչուն զոհվել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության կայքին:
Միջադեպը տեղի է ունեցել պլանային թռիչների իրականացման ժամանակ, որի ընթացքում փորձարկվում էր ցածր և գերցածր բարձրությամբ թռիչքի պայմաններում օդային տեղորոշման տեխնիկան:
Նշվում է, որ օդանավը 200մ բարձրության վրա կորցրել է կառավարումը:
Օդաչու Նիկոլայ Գրիդնևը, վտանգելով իր կյանքը ինքնաթիռը հեռացրել է մոտակա Նովինի գյուղից: Սու-25-ը գետնին է բախվել բնակավայրից 2 կմ հեռավորության վրա:









