Երևանում «Սուզուկի Գռանդ Վիտառա»-ն վրաերթի է ենթարկել մորն ու դստերը (լուսանկարներ, տեսանյութ)

14:39 • 12.06.12

Այսօր՝ հունիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ 1948 թծ Վազգեն Բադասյանը, վարելով «Սուզուկի Գռանդ Վիտառա» մակնիշի 31 ՕՍ 694 համարանիշի ավտոմեքենան, Էրեբունի պողոտայի և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում վրաերթի են ենթարկել Նոր Արեշ 22 փողոցի բնակիչներ 35-ամյա Մարինա Քեշիշյանին և 14-ամյա Մարթա Քեշիշյանին: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ են և փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարենրը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի