Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը որպես տուգանք կվճարի 53 հազար դրամ

19:00 • 12.06.12

ՀՀ վարչական դատարանում այսօր ընթերցվեց Մաշտոցի պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամ, «Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից հարոցված գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ կինոռեժիսորը կտուգանվի 53 հազ. դրամով: 


Լրագրողների հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշեց, որ իր համար դատարանի կողմից կայացրած նման վճիռն անակնկալ չէր: Ըստ Խզմալյանի, նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե իր վճիռը տարբերվեր նախորդ շաբաթ նույն պուրակի ապամոնտաժող բրիգադի անդամների վճռից:


«Անարդարադատության համակարգը անկեղծ գտնվեց: Մեր երկրում շատ գոյականներ պետք է օգտագործել ժխտական մասնիկով, ինչպես օրինակ՝ չընտրություններ, անիշխանություն, արդարության փոխարեն էլ՝ անարդարություն»,-իր խոսքը մեկնաբանեց կինոռեժիսոր Խզմալյանը:


Վերջինս նշեց, որ ապամոնտաժող բրիգադի բոլոր անդամները որոշել են վճիռը բողոքարկել: «Մենք իրենց այն հաճույքը չենք պատճառի, որ ընդունենք կայացրած վճիռը»,-եզրափակեց Խզմալյանը: