Թուրքիայում ավտոբուս է շրջվել. 6 զոհ, 41 վիրավոր

09:58 • 12.06.12

Թուրքիայի Քութահյա քաղաքում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Ինչպես հայտնում է թուրքական TRT Haber-ը, նախնական տվյալներով` վթարի հետևանքով զոհվել է 6, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 41 մարդ: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:

 

Վթարի պատճառները պարզվում են: