Թուրք իսլամիստները մարզական հագուստով աղջկան արգելել են ավտոբուս նստել

17:32 • 12.06.12

21-ամյա թուրք կինը սպորտային հագուստով փորձել է հանրային տրանսպորտից օգտվել, սակայն նրա հագուստի պատճառով իսլամիստները թույլ չեն տվել, տեղեկացնում է «Հյուրրիեթը»:
 

Յաղմուր Յըլմազը, ամեն օրվա նման, փորձել է աշխատանքի գնալ` մարզաշապիկով և մարզական կոշիկներով:
 

Սակայն մի խումբ`  իսլամիստների մոտ 15-հոգանոց մի խումբ`  բաղկացած գլխաշորավոր կանանցից և մորուքավոր տղամարդկանցից նրան թույլ չեն տվել մեքենա բարձրանալ: «Մենք մեղքի մեջ կընկնենք, եթե դու բարձանաս» ասել են նրան: Խմբի տղամարդկանցից մեկը բղավել է. «Նայեք նրան, նա ծածկված չէ, ամոթ»:
 

Աղջիկը նույն ավտոբուսով ամեն օր աշխատանքի է գնացել, սակայն նման միջադեպ առաջին անգամ է տեղի ունեցել:
 

«Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա այդ մասին»,- ասել է նա: Դա ամոթալի դեպք էր և չպետք է կրկնվի»,- ասել է նա: