ՀՀ վարչապետն հանդիպեց անկախ պատգամավորներին`ավարտելով կառավարության ծրագրի ներկայացումը

19:56 • 12.06.12

 

Այսօր ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն հանդիպել է ՀՀ 5-րդ գումարման ԱԺ անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արայիկ Գրիգորյանի հետ և քննարկել ՀՀ կառավարության ծրագիրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը:


«Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Արայիկ Գրիգորյանի հետ, որոնց հետ քննարկվել է կառավարության գործունեության ծրագիրը»,-ասաց Հ. Բերբերյանը: Վերջինս նշեց նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում:


Հիշեցնենք, որ վերջին օրերին Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» , «Ժառանգության», «Օրինաց երկիր» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների հետ և ներկայացրել ՀՀ կառավարության ծրագիրը, որը դրվելու է քվեարկության ՀՀ ԱԺ-ում:


Նշենք նաև, որ Տիգրան Սարգսյանն հանդիպման առաջարկ չի արել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչներին, քանի որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ իրենք միևնույնն է դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: