Հաքերային հարձակումից հետո էլ «Արմենպրես»-ն աշխատում է իր բնական հունով. Արամ Անանյան

11:21 • 13.06.12

Երեկ գիշեր ադրբեջանական հաքերային խմբի կողմից հարձակման է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության էլեկտրոնային էջը, որն այս պահին անհասանելի է ընթերցողների համար:


«Խնդրում ենք այցելել ավելի ուշ»,- այս պահին կայքի այցելուները կարող են նման գրառման հանդիպել:
Tert.am-ի hետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ասաց.«Մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը, մեր բոլոր բաժանորդները կստանան իրենց լրատվությունն առանց որևէ տարբերության, իսկ կայքի այցելուները լրատվությանը կհետևեն մի քանի ժամ անց: Այս պահին մեր մասնագետներն իրականացնում են վերականգման աշխատանքներ»:


Հարցին, թե ադրբեջանական կողմից որևէ գրություն կամ հաղորդում եղե՞լ է, Արամ Անանյանն ասաց, որ իրենք այդ հարցում շատ ուշադիր են և թույլ չեն տա, որ նման գրություններ հայտնվեն: