Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները 2,1 մլն դոլար կստանան
«Վերջապես մոտ 2,1 մլն դոլարի չափով փոխհատուցում կտրվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին»,- գրում է Glendale News-Press-ը:
Գումարը կհատկացվի ժամանակին հայ հաճախորդների ապահովագրած AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամից՝ ավելի քան մեկ տարի տևած դատավարությունից հետո:
Երեկ շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերը ասել է, որ եթե դատախազները համաձայն են, ապա պետք է չեկեր տրամադրվեն հայցվորներին:
Holthouse Carlin & Van Trigt հաշվապահական ընկերությունը վավերացրել է 100 հայցերը, որոնք ներկայացնողներին և կտրամադրվի նշված գումարը: Ամենամեծ ծավալի փոխհատուցումը՝ 312 հազ դոլար, տրամադրվելու է Boyajian and Associates իրավաբանական ընկերությանը, որը ներկայացրել է 17 հայցվորների շահեր:
Վճարումից հետո հիմնադրամում մոտ 700 հազ դոլար գումար կմնա, կան նաև համապատասխան հայցեր:
Ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության Հիմնադրամին 13 հազ հայց է ներկայացվել: Այս տարվա սկզբին ընկերության իրավաբանը որոշել էր, որ դիտարկվելու են 15 000-ի և ավել գումարի պահանջով դիմումները:









