Bentley-ն պարտաստվում է անհայտ և չափազանց արագընթաց նորույթի պրեմիերային

23:51 • 13.06.12

Bentley-ն նախատեսում է բրիտանական Գուդվուդի ավանդական «Արագության փառատոնին» ինչ որ միանգամայն նոր մոդել ներկայացնել, որի ներկայացման արարողակարգի մաս կկազմի նորույթի մասնակցությունը մեծ մասսայականություն վայելող Goodwood Hill մրցարշավին:

 

Bentley-ն դեռ չի բացահայտում, թե բրիտանացիներն ինչ կներկայացնեն այդ ցուցադրության ժամանակ: Արտադրողները միայն սահմանափակվել են հայտարարությամբ, որ նորույթը առանձնանում է իր տպավորիչ հզորությամբ և նրբագույն շքեղությամբ:


Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ ընկերությունը կներկայացնի Flying Spur սեդանի «կատարելագործված» տարբերակը: Այլոք համարում են, որ կներկայացվի այդ մոդելի լրիվ նոր սերունդը: Այդ անհստակությունը լիովին կցրվի հունիսի 29-ին, երբ «Արագության փառատոնին» ներկայացվի նոր Bentley-ն:
 

Այնտեղ, անհայտ նորույթին կընկերակցեն Bentley-ի կոնցեպտուալ քրոսովեր EXP 9F-ի, ընկերության ֆլագման Mulsanne սեդանի «արշավորդային» տարբերակը, որը ստացել է Mulliner Driving Specification անվանումը: Այդ մեքենան առանձնանում է իր սպորտային կախոցներով, վերակարգավորված ղեկային համակարգով և նոր ավելի սպորտային ներքին հարդարմամբ:
 

Բացի այդ կներկայացվի և նույնպես «Արագության փառատոնի» մրցարշավին կմասնակցի Continental GT կուպեն, որի 8 գլանային շորժիչը հզորացված տուրբոներմղման համակարգ է ստացել:


Bentley-ն վստահեցնում է, որ առաջիկա Goodwood Festival of Speed-ի շրջանակներում նախատեսվող ներկայացումը ընկերության պատմության մեջ մեջամենազանգվածայինը կլինի: