Նյու Յորքում տեղի է ունեցել գխտալու աշխարհի առաջին առաջնությունը (տեսանյութեր)
Շատերի համար անսովոր և ինչ-որ տեղ ամաչեցնող երևույթներից մեկը` գխտալը, այսօր արդեն միջազգային ֆեդերացիա ունի, որի գրասենյակը տեղակայված է շվեյցարական Ժնևում:
Գխտալու միջազգային ֆեդերացիան, միտում ունենալով մարդկանց ձերբազատել այդ ֆիզիոլոգիական պրոցեսի բոլոր բարդույթներից ԱՄՆ-ի Նյու Յորքում կազմակերպել է Գխտալու աշխարհի առաջին առաջնությունը, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Մասնակից «մարզիկներն» առավել երկար գխտալու նպատակով սոդայաջուր կամ գազավորված ըմպելիքներ են խմել, որից հետո ցուցադրել են իրենց վարպետությունը:
Գխտալու աշխարհի չեմպիոն է հռչակվել 35-ամյա Թիմ Ջանուսը, ում հաջողվել է 18.1 վրկ տևողությամբ գխտալ:
«Դու պետք է պայքարես օդի ամենափոքր քանակը միջիցդ հանելու համր, սա հրաշալի մրցաշար էր»,- ասել է նորընծա չեմպիոնը:









