Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստները կաշառակերության մեղադրանքով ազատազրկման են դատապարտվել
Չինաստանի ֆուտբոլի միության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև հավաքականի որոշ ֆուտբոլիստներ կաշառակերության մեղադրանքով մի քանի տարվա ազատազրկման են դատապարտվել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:
Մասնավորապես` միության նախկին նախագահ Նան Յունը, ով ավելի քան 200 հազ դոլար կաշառք է ստացել, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Հավաքականի նախկին անդամներ` Շեն Սին, Ցի Խունը, Ցզյան Ցզինը և Լի Մինը ազատազրկվել են 6 տարով, ինչպես նաև նրանք կպարտավորվեն 76 հազ դոլարի տուգանք վճարել:
Ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ ազգային հավաքականի վատ խաղը, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է միության բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայով:









