Անտառային խոշոր հրդեհ ԱՄՆ-ում. կան տուժածներ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում բռնկված անտառային հրդեհը մարել դեռևս չի հաջողում: Կրակն ընդգրկել է մոտ 16 հա տարածք:
Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, հրդեհի հետևանքով 62-ամյա մի կին է զոհվել: Լրջորեն վնասվել է 118 շինություն, հարյուրավոր մարդիկ տարհանվել են տներից:
«Կարմիր խաչը» և այլ կազմակերպություններ տարածքներում օգնություն են բաժանում:
Հրդեհաշիջման գործողություններին մասնակցում է 600 հրշեջ, ինչպես նաև ինքնաթիռներ, սակայն կրակի տարածումը կանխել դեռևս չի հաջողվում:









