Իրաքում հզոր պայթյուններ են որոտացել. 62 զոհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 100կմ հարավ գտնվող Հիլլա քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել, ևս 38-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «Ալ Ջազիրան»:
Միջադեպը տեղի է ունեցել երկու մեքենաներում տեղադրված պայթուցիկ սարքերի հետևանքով: Ոստիկանության նախնական տվյալներով` ահաբեկչության թիրախում են եղել շիա ուխտագնացները, որոնք Իմամ Խադումի դամբարան են ուղևորվելիս եղել:
Նշվում է, որ Հիլլայի պայթուններից հետո ևս 5 պայթյուն է որոտացել Բաղդադում: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռ չի տրամադրվում, միայն նշվում է, որ մայրաքաղաքի որոշ շրջաններում կրակոցներ են լսվել:
Վերոնշյալ ահաբեկչությունների մասին այլ մանսրամասներ դեռ չեն հաղորդվում:









