Թբիլիսին Մոսկվային մեղադրում է ՌԴ-ում վրացիների իրավունքների ոտնահարման մեջ
Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին մեղադրել է ՌԴ-ում բնակվող էթնիկ վրացիների իրավունքների ոտնահարման նոր միջոցառումներ սկսելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Դրա պատճառ է հանդիսացել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու այսօրվա հայտարարությունը, որով նա կողմ է արտահայտվել միգրանտների գրանցման ու վերահսկման միջոցառումների խստացմանը:
«ՌԴ-ում մեկնարկել է մարդու իրավունքների լուրջ ոտնահարման հերթական նոր ալիքը: Զանգվածային կերպով խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիրների և այլախոհների բնակարաններն ու աշխատավայրերը, կատարվում են ձերբակալություններ, ֆիզիկական հաշվեհարդար և նրանց գործունեության սահմանափակում տարբեր ձևերով», - մասնավորապես ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:









