Ռուսաստանում «Կամազ»-ից ընկած աղյուսը սպանել է հետևից ընթացող մեքենայի ուղևորին
ՌԴ Ռոստովի շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ մայրուղիներից մեկով ընթացող «Կամազ» մակնիշի բեռնատարից ընկած աղյուսի հետևանքով գանգուղեղային մահացու վնասվածք է ստացել բեռնատարի ետևից երթևեկող «Աուդի» Ա4 մակնիշի մեքենայի ուղևորուհին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության տվյալներով` բեռնատարից ընկած աղյուսներից մեկն ընկել է «Աուդի»-ի դիմապակուն և կոտրելով այն հայտնվել մեքենայի խցիկում:
Իրավապահների հաղորդմամբ` զոհվածը 29-ամյա Օլգա Գայկովիչն է, իսկ մեքենայի ղեկին եղել է նրա ամուսինը: Նշվում է նաև, որ մեքենայի ետևում իրենց երեխայի հետ նստած է եղել ևս մեկ ամուսնական զույգ:
Բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:









