Անկարայում 7 կովերից պատրաստված հսկայական շաուրման գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ շաուրման, որն ունի 1198 կգ քաշ և 2.5 մետր բարձրություն, գրում է Daily Mail-ը:
Հսկայական շաուրման չափելուց հետո Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն այն գրանցել են գրքում` որպես ամենամեծն աշխարհում: Այն պատրաստելու համար 10 հմուտ խոհարարներն օգտագործել են 7 կովի միս:
Թուրքերի կողմից պատրաստված ուտեստն իր չափսերով զգալի գերազանցել է մինչ այս Դուբայում պատարաստված անհամեմատ ավելի փոքր ` 438 կգ քաշով շաուրմային:
Աշխարհի ամենամեծ շաուրման պաշտոնապես ճանաչվելուց հետո, խորհարարներն այն կտրատել են և փոքր սենդվիչներ պատրաստել ու հյուրասիրել հավաքվածներին:
Տեսանյութը` այստեղ:









