Սիրիացիները Լիբանանի տարածքում տուն են ականապատել

17:33 • 13.06.12

Սիրիական զորքերը հատել են Լիբանանի սահմանը արևելյան Մաշարի ալ-Կաա տեղանքում և ականապատել տեղի բնակիչներից մեկի տան շրջակայքը, հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով բարձրաստիճան լիբանանցի զինվորականի:

 

Անանուն մնալ ցանկացած պաշտոնյան հայտնել է, որ սիրիական ուժերը 300 մ առաջացել են Լիբանանի տարածքում և ականապատել Մուհամեդ Աքիլի տունը: Առայժմ անհայտ է՝ արդյոք այդ քաղաքացին է եղել թիրախը:

 

Սիրիական զորքերը նախկինում էլ ականապատել են սահմանը, սակայն առաջին անգամ է, որ նրանք նման գործողություն են իրականացնում՝ Լիբանանիի տարածքում:

 

Այսօր առավոտյան նույն տեղանքում սիրիացիները նաև մարդ են առևանգել և հրկիզել տեղի գյուղապետի ախոռը: