Մայրը թմրանյութեր է տվել աղջկան և առևանգել՝ ամուսնական պայմանագիրը խախտելու համար

22:34 • 13.06.12

Բրիտանիայի քաղաքացի 58-ամյա Շամին Ախթարը դիմել է ծայրահեղ միջոցների, երբ նրա աղջիկը՝ Նաիլա Աֆսարը խախտել է մոր և նրա քրոջ միջև կնքած ամուսնական պայմանագիրը, որի համաձայն աղջիկը պետք է ամուսնանար իր զարմիկի հետ, գրում է The Dailymail պարբերականը:
 

2009թ. աղջիկը հրաժարվել է ամուսնանալ իր զարմիկի հետ և փախել էր Նյուքասլ՝ գաղտնի ամուսնանալով իր սիրեցյալի հետ:
 

Որոշ ժամանակ անց աղջկա մայրը և եղբայրը գտել են աղջկան: Մայրը թմրանյութեր է տվել աղջկան և առևանգել՝ հենց ամուսնու տնից: 

Աղջկա մայրը մեղավոր է ճանաչվել: Մեղավոր են ճանաչվել նաև ընտանիքի մյուս անդամները: Ոստիկանները հայտնաբերել են աղջկան առևանգման ժամանակ՝ մեքենայում, քնած վիճակում: Ոստիկանության աշխատակիցները մոր հանցագործությունը մեկնաբանել են որպես «յուրաքանչյուր երեխայի ամենավատ մղձավանջ»: