Մյասնիկյան պողոտայի մի մասը ասֆալտապատման պատճառով 3 օր փակ կլինի
Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:
Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին 3 օրով փակվել էր նույն ճանապարհի հակառակ՝ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածը:









