Պաղեստինյան գյուղը ցանկանում է գրանցվել Գինեսի գրքում` որպես ամենաշատ ավիրվածը
Պաղեստինյան ալ-Արաքիբ գյուղի բնակիչները պանաջում են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին իրենց գյուղն ընդգրել Գրքում, որպես ամենաշատ ավիրվածն աշխարհում, գրում է «Ալ արաբիա»-ն:
Այս կերպ գյուղի բնակիչները ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել իրենց բարդ կյանքին և ցույց տալ, թե ինչպես են տառապում Իսրայելի կողմից իրականացված անարդարություններից:
500 հոգանոց բնակչություն ունեցող գյուղը գտնվում է Իսրայելի հարավում և ավերածությունների է ենթարկվել հրեա զինվորների կողմից 38 անգամ: Տների քանդումն իրականցվում է այն պատճառաբանությամբ, որ գյուղացիներն այդ տարածքում շինարարական աշխատանքներ ծավալելու համապատասխան թույլտվություն չունեն:
«Նրանք ուզում են մեզ դուրս հանել մեր հողից, թեպետ մենք ունենք սեփականությունը հաստատող փաստաթղթեր Օսմանյան կայսության ժամանակաշրջանից ի վեր: Այստեղ նույնիսկ հնագույն արաբական գերեզմանատուն կա, որ ապացուցում է այս հողի սեփականության հարցում մեր ունեցած պատմական իրավունքը:
Յուրաքանչյուր նոր ավիրումից հետո մենք նորից վերակառուցում ենք մեր տները և պատրաստ ենք նույնն անել նույնիսկ, եթե դրանք ավիրվեն 100-րդ անգամ: Մենք երբեք չենք լքի մեր հողը», -նշել է գյուղի բնակիչներից մեկը:
Ալ-Արաքիբը վերջին անգամ ավիրվել է այս տարվա մայիսի 23-ին.բոլոր տները հավասարվել են հողին, իսկ բնակիչների գույքը առգրավվել է: Այժմ գյուղում 40 տուն կա:









