Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների տոնն է

11:57 • 13.06.12

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների տոնը։ Տոնի շրջանակներում այս տարի տեղի կունենա տոնական քայլերթ։ Տոնական քայլերթին կմասնակցեն 38 ուսանողական միությունների ու հասարակական կառույցների ավելի քան 4500 երիտասարդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

 

«Այս ամենը միտում ունի հայ երիտասարդնեի մեւջ հարգանք սերմանելու դեպի պետական խորհրդանիշները: Մեծ երթ է տեղի ունենալու,որին հայորդելու են բազմաթիվ այլ միջոցառումներ: Երթն սկսվելու է մատենադարանից և հասնելու են մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու մեծ միջոցառում»-նշեց Ա. Պողոսյանը:

 

Վերջինիս խոսքով միջոցառմանը մասնակից են լինելու նաև ՀՀ Զինված ուժերի ուղղաթիռները, որոնք կտանեն դրոշի գույները:

 

Հարցին, թե որքան գումար է արժենալու այս միջոցառումների անցկացումը Ա. Պողոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ ծախսերը կկազմեն 11 միլոն դրամ:

 

«Սա համալիր ծրագիր է, որի կիզակետը հունիսի 15-ին է: Մինչ այդ մենք նկարահանել ենք 11 տեսահոլովակներ: 3 միլոն 800 հազար դրամ հատկացրել է ՀՀ Մշակույթի նախարարությունը, մի որոշ գումար ՀՀ Երիտասարության և սպորտի հարցերի նախարարությունը, իսկ հիմնականում գումարը տրամադրելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը»,-նշեց Ա. Պողոսյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի թիվ 7 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիրակության ազգային ծրագրի» շրջանակներում հունիսի 15-ին Երևանում արդեն երրորդ անգամ կայանալու են ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված տոնական միջոցառումներ: