Հերթական ահասարսուռ դեպքն ԱՄՆ-ում. Տեխասի բնակչուհին գլխատել է որդուն ու կերել նրա ուղեղը

18:11 • 13.06.12

Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհի Օթի Սանչեսը խոհանոցային դանակով գլխատել է նորածին որդուն ու կերել նրա ուղեղը, այնուհետ փորձել նույն դանակով խոցել իրեն: Այս հրեշավոր արարքի մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին կինը պատմել է, որ սպանել է որդուն «իր մարմնի մեջ մտած դևի հրահանգով»:

 

Սանչեսին սպառնում է «Սպանություն» հոդվածով նախատեսված առավելագույն պատիժ` մահապատիժ: Ներկայում կինը 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել ու գտնվում է հիվանդանոցում:

 

Վերջին ժամանակներում Միացյալ Նահանգներում նման հրեշավոր արարքների թիվն ավելացել է: Վերջերս Մայամիում տղամարդը կերել էր իր զոհի դեմքը, իսկ Մերիլենդում մեկը կերել մարդկային ուղեղ ու սիրտ: