Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դանդաղ է զարգանում. փորձագետ

15:48 • 13.06.12

Փորձագետ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացումը դանդաղում է, քանի որ գործող իշխանությունները չեն ընկալել որոշակի կարևոր սկզբունքները, որոնցից են՝ հասարակությանը որպես ընտրամեքենա չդիտարկելը և չասել մի բան, անել մի ուրիշ բան:

«Գործող իշխանությունը արհամարհում է հասարակության մեջ եղած հակասությունները: Իսկ հասարակությունը սովոր չէ իր անդամին պաշտպանել: Մենք դա նոր ենք սովորում: Քաղաքացիական հասարակություն Հայաստանում ձևավորվում է, բայց այն դեռ այնպիսին չէ, որպիսին կուզենայինք լիներ»,-ասաց նա:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Սուրեն Մովսիսյանն էլ նշեց, որ այսօր մեր բնակչության մեծ մասը, եթե հնարավորություն ունենար Հայաստանից գնալու, օր առաջ կհեռանար և նման պարագայում դժվար է քաղաքացիական հասարակության ձևավորման մասին խոսելը:

«Մի մարդ, որն հոգեբանորեն պատրաստվում է հեռանալ երկրից, չի կարող մասնակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ինքը չի պայքարի իր իրավունքների համար: Այստեղ նաև վստահության խնդիր կա: Մարդիկ չունեն վստահություն իշխանության նկատմամբ և իրենց պաշտպանված չեն զգում իրենց իսկ երկրում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ձևավորման, ո՞ր փուլում կարող է լինել մի հասարակություն, որն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ է վերցնում ակնհայտ կերպով, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերն իրենց շառլատանությունը փաթաթում են քաղաքացիների վզին: Շատերը վախենում են ընտրակաշառք չվերցնելուց, քանի որ, եթե չես վերցնում, ուրեմն ենթադրվում է, որ ուրիշին ես ընտրելու»,- ասաց նա և ավելացրեց, որ երբ հասարակությունը տեսնի, որ կա մի ուժ, որին կարելի է ընտրել, գումար չի վերցնի:

Ըստ նրա, մարդիկ ընտրակաշառք են վերցնում, որովհետև տեսնում են, որ ընտրություններն ընդամենը քաղաքական կուսակցությունների միջև ընթացող պայքար է պաշտոնների համար:
 

 

«Գործող իշխանությունը արհամարհում է հասարակության մեջ եղած հակասությունները: Իսկ հասարակությունը սովոր չէ իր անդամին պաշտպանել: Մենք դա նոր ենք սովորում: Քաղաքացիակաn հասարակություն Հայաստանում ձևավորվում է, բայց այն դեռ այնպիսին չէ, որպիսին կուզենայինք լիներ:»,-ասաց նա:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Սուրեն Մովսիսյանն էլ նշեց, որ այսօր մեր բնակչության մեծ մասը, եթե հնարավորություն ունենար Հայաստանից գնալու, օր առաջ կհեռանար և նման պարագայում դժվար է քաղաքացիական հասարակության ձևավորման մասին խոսելը:

 

«Մի մարդ, որն հոգեբանորեն պատրաստվում է հեռանալ երկրից, չի կարող մասնակցել քաղաքացիական հասարակությոան ձևավորմանը, ինքը չի պայքարի իր իրավունքների համար: Այստեղ նաև վստահության խնդիր կա: Մարդիկ չունեն վստահություն իշխանության նկատմամբ և իրենց պաշտպանված չեն զգում իրենց իսկ երկրում»,-ասաց նա:

 

Անդրադառնալով այն հարցին, թե ձևավորման, որ փուլում կարող է լինել մի հասարակություն, որն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ է վերցնում ակնհայտ կերպով, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերն իրենց շառլատանությունը փաթաթում են քաղաքացիների վզին: Շատերը վախենում են ընտրակաշառք չվերցնելուց, քանի որ, եթե չես վերցնում ուրեմն ենթադրվում է, որ ուրիշին ես ընտրելու»,-ասաց նա և ավելացրեց, որ երբ հասարակութոյւնը տեսնի, որ կա մի ուժ որին կարելի է ընտրել, գումար չի վերցնի:

 

Ըստ նրա, մարդիկ ընտրակաշառք են վերցնում, որովհետև տեսնում են, որ ընտրություններն ընդամենը քաղաքական կուսակցությհունների միջև ընթացող պայքար է պաշտոնների համար: