Լիբիայի Կարմիր խաչի ներկայացուցչությունում պայթյուն է որոտացել
Լիբիայի Միսրաթա քաղաքում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունում պայթյուն է որոտացել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Tripoli Post-ին:
Պայթյունի հետևանքով զոհեր չկան, սակայն մեկ մարդ վիրավորվել է: Միջադեպի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել մեկ ամիս առաջ լիբիական մեկ այլ` Բենգազի քաղաքում ԿԽՄԿ ներկայացուցչությունում, այսպես կոչված «Շեյխ Օմար Աբդուրահմանի բրիգադ» խմբի կողմից: Վերջիններս միջազգային կառույցից պահանջում էին դադարեցնել «քրիստոնեական գործունեությունն ու վերացնել քրիստոնեական խորհրդանիշը»:









