Ջենիֆեր Լոպեսից բացի Բաքվում կերգեն նաև Շակիրան ու Ռիհանա՞ն
Գերաստղեր Ռիհանան ու Շակիրան ելույթ կունենան Բաքվում` մինչև 17 տարեկանների աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ: Ինչպես հայտնում է Sport.1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիային, Ռիհանան կերգի հոկտեմբերի 5-ին, Թոֆիկ Բահրամովի անվան հանրապետական մարզադաշտում անցկացվելիք առաջնության մեկ քառորդ եզրափակչի, իսկ Շակիրան` հոկտեմբերի 13-ին` եզրափակչի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, առաջնության բացման արարողությանը ելույթ կունենա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:
Ֆուտբոլային մրցաշարը տեղի կունենա 2012 թ.-ի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը: Առաջնության տոմսերը վաճառքի կհանվեն հուլիսի 6-ից:









