Ռումինական ոստիկանության տեսախցիկը գանգստերական ֆիլմի տեսարան է ֆիքսել (տեսանյութ)
Ռումինիայի ոստիկանության տարածած տեսանյութն ավելի շատ հոլիվուդյան գանգստերական ֆիլմ է հիշեցնում, քան սովորական հանցագործության փորձ:
Ինչպես նշել են իրավապահները` երկրի մայրուղիներից մեկում անհայտ հանցախումբը մեքենայով մոտեցել է մի բեռնատարի, որից հետո երկու «գանգստերները» բարձրացել են մեքենայի կապոտին ու փորձել բացել բեռնատարի բեռնախցիկը, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
1 րոպեից քիչ ավելի տևած գործուղություններն ի տխրություն «գանգստերների»` անհաջությամբ են ավարտվել: Չնայած նրանց հաջողվել է բացել բեռնախցիկը, սակայն ներս մտնել չի ստացվել:
Մոտ 20 ժամ անց, ոստիկաններին հաջողվել է ձրբակալել հանցագործներին: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:









