Գերմանացի օրենսդիրները հեռացվել են խորհրդարանից «ֆաշիստական» հագուստ կրելու համար
Գերմանիայի Սակսոնիայի խորհրդարանի ղեկավարը վտարել է 8 ծայրահեղ աջակողմյան օրենսդիրների ` ֆաշիստական մոտիվներով հագուստ կրելու համար, գրում է The Washinghton Post-ը:
Խորհրդարանի խոսնակ Իվո Կլատեն նշել է, որ Գերմանիայի Ազգային դեմոկրատական կուսակցության անդամները բացահայտ սադրանք են իրականացրել` հայտնվելով նեոֆաշիստների սիրելի բրենդ հանդիսացող «Տոր Շտայներ» ընկերության լոգոն պատկերող վերնաշապիկներով ու տաբատներով:
«Սխալ» հագնված օրենսդիրները հրաժարվել են հանել հագուստը կամ հեռանալ դահլիճից, ուստի նրանց հաջողվել է դուրս բերել միայն ոստիկանների օգնությամբ: Նրանք հնարավորություն կունենան վերսկսել իրենց աշխատանքը խորհրդարանական 3 նիստերից հետո միայն:
Խորհրդարանի նախագահի նման քայլի պատճառն այն է, որ հաստատության դահլիճում արգելվում են քաղաքական դիրքորոշում արտահայտող ցանկանած հագուստի կամ պաստառների ցուցադրումը:









