Ռուս աշակերտուհին ծեծելով սպանել է իրեն հետապնդող տղամարդուն

17:23 • 13.06.12

ՌԴ Սվերդլովսկի մարզում քրեական գործ է հարուցվել 15-ամյա մի աղջկա նկատմամբ: Ինչպես հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը, հունիսի 9-ին, Վերխնեե Դուբրովո գյուղում աղջիկը ծեծելով սպանել է իրեն հետապնդող 56-ամյա մի տղամարդու: Ինչպես հետագայում է պարզվել, տղամարդը նախկինում դատվածություն է ունեցել:

 

Դպրոցականը ցուցմունք տալիս պատմել է, որ քննությունից տուն վերադառնալիս նրան հետապնդել է հարբած մի տղամարդ: Ծագած վիճաբանության արդյունքում նա ոտքերով ու ձեռքերով մի քանի հարված է հասցրել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է իր գործողությունները: Այդ ժամանակ աղջիկը ձեռքը գցել է գետնին ընկած փայտի կտորին ու հարվածներ հասցրել տղամարդուն: Ստացած բազմաթիվ վնասվածքներից տղամարդը մահացել է:


Ի դեպ, պարզվել է, որ աղջիկը վերջին 6 ամիսներին զբաղվել է մարտարվեստով: