Այսօր լրանում է Շահումյանի բռնազավթման 20 տարին

12:52 • 13.06.12

Այսօր շահումյանցիների համար ողբերգական օր է` 20 տարի առաջ` 1992 թվականի հունիսի 13-ին Շահումյանի շրջանը բռնազավթվեց ռուսական բանակի ու ազերիների համատեղ ջանքերով: Այս մասին, այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը:

«Եթե չօգնեին ռուսական իշխանությունները, ապա Ադրբեջանը չէր կարող գրավել Շահումյանն ու Գետաշենը: Ոչ ոք չէր կարող կոտրել գետաշենցու ոգին և ոչ ոք չէր կարող նման կերպ վարվեր, եթե այդ աջակցությունը չլիներ»,-նշեց Է. Բալայանը:

«Բռնագաղթից անցել է 20 տարի, սակայն փախստականների մի զգալի մասն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, նրանցից շատերը բնակվում են ժամանակավոր կացարաններում: Նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ անհետ կորածների հարցն այլևս գոյություն չունի»,-ավելացրեց բանախոսը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Շահումյանի շրջանից և Գետաշենի ենթաշրջանից արտագաղթել են 21.000 հաեր: Այժմ էլ այդ տարածքները մնում են օկուպացված Ադրբեջանի զինված ուժերի կողմից: