Բրիտանուհին բաց է թողել քննությունները` ապրիլից հունիս քնած մնալու պատճառով
Մեծ Բրիտանիայի Թելֆորդ քաղաքի բնակչուհի 15-ամյա Սթեյսի Քոմերֆորդը ավելի քան 2 ամիս քնած մնալու պատճառով բաց է թողել դպրոցական քննությունները, տեղեկացնում է Sun-ը:
Սթեյսին տառապում է չափազանց հազվադեպ հանդիպող Քլեյն Լևինի սինդրոմով, որով տառապողները ցանկացած պահի անորոշ ժամանակով կարող են քնել: Նշվում է որ աշխարհի բնակչության միայն 1/1000-ն է տառապում վերոնշյալ հիվանդությամբ:
9 քննություն բաց թողած աղջնակը հույս ունի կարճ ժամանակահատվածում վերականգնել բաց թողածը:
«Բոլորն այժմ գիտեն հիվանդությանս մասին, այժմ հեշտ է բոլորին բացատրել, թե ինչու չեմ եկել դպրոց, սակայն ցավալին այն է, որ բացի քննություններից բաց եմ թողել նաև ծննդյանս օրը»,- ասել է Սթեյսին:









