Սուրեն Զոլյանը կրթության ոլորտում կպաշտպանի քաղաքացու ոտնահարված իրավունքները
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը և համախոհները առաջիկայում ստեղծելու են www.unifree.am կայքը, որը կարձագանքի բարձրագույն կրթության ոլորտում պետության և քաղաքացու իրավունքների ոտնահարման դրսևորումներին: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը տեղակացրեց Սուրեն Զոլյանը, ով որպես այս կայքի ստեղծման լրացուցիչ հիմնավորում, լրագրողների համար ընթերցեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իրեն ուղղված 9 էջանոնց նամակներից մեկը , որից 4 էջում Սուրեն Զոլյանը բազմաթիվ շարահյուսական և իրավական սխալներ է գտել:
«Բնականաբար մեր խնդիրը չէ պարոն Աշոտյանին օրենքներ և շարահուսություն սովորեցնելը, բայց ուզում ենք օգտվելով այս առիթից, ավելի լուրջ խնդիրներով զբաղվել: Նաև այս պատճառով է այսօրվանից ստեղծվում նոր կայքը: Մենք պետք է ցույց տանք Հայաստանում կրթությոան զարգացման ուղիները»,- ասաց նա և հավելեց, որ Կայքի նպատակը ՀՀ բարձրագույն կրթության առողջացումն է: Այնպես որ, Սուրեն Զոլյանը և համախոհները ակնկալում են բոլորի ակտիվ մասնակցությունը:
Հիշեցնենք, որ վաղը Կենտրոն- Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ափինյանինախագահությամբ տեղի կունենա ԵՊԼՀ նախկին ռեկտորի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության: Բուհի նախկին ռեկտորը հավելեց, որ իր նկատմամբ հրամանների անօրինականությունը վիճարկելու ճանապարհը երկուսն են՝ նաև վարչական դատարանը: Եթե դատական համակարգը տեղի տա գործադիրի ճնշումներին, ապա Սուրեն Զոլյանը վստահ է, որ հասնելու է մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս պահի դրությամբ Սուրեն Զոլյանն արձանագրում է, որ պատասխանող կողմը՝ ԿԳՆ-ն, դատարան ուղարկած պատասխանով հանդես չի եկել, ինչը Զոլյանի իրավաբանները դիտարկում են որպես «լռությունը համաձայնության նշան է»:
Այսինքն՝ այստեղ բառախաղ չկա, քանի որ խորհրդակցելով իրավաբանների հետ, Սուրեն Զոլյանը տեղեկացել է, որ Քաղաքացիական դատավարության օրենքներում նման դրույթ կա, ըստ որի՝ չպատասխանելու դեպքում կողմերից մեկը ընդունում է մյուս կողմի ճշմարտացիությունը:
«Բայց ես այդ կարծիքի չեմ, այդ մարդիկ այդքան պարկեշտություն չունեն, որ իրենց սխալը խոստովանեն, ուղղակի ասելիք չկա».-ասաց Սուրեն Զոլյանը:
Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորն հայտարարեց, որ այս պահին մի շարք պաշտոնատար անձանց, մասնավորապես վարչապետի հայտարարությունն ուսանողների հետ հանդիպման ժամանակ` ճնշում է դատարանի վրա:
Սուրեն Զոլյանն իր իրավունքները փորձում է պաշտպանել նաև վարչական դատարանի միջոցով:









