Թուրքերը կռիվ են սարքել Մայնի Ֆրանկֆուրտ-Անկարա չվերթն իրականացնող օդանավում

08:51 • 13.06.12

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Մայնի Ֆրանկֆուրտ-Անկարա չվերթն իրականացնող Boeing-737 օդանավը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, թուրքական SunExpress ավիաընկերությանը պատկանող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայի 2 քաղաքացիների պատճառով, որոնք հարձակվել են բորտ-ուղեկցորդի վրա: 


Երբ օդաչուները համապատասխան մարմիններից արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն են խնդրել, օդանավի թռիչքուղի են ժամանել ոչ միայն ոստիկանական ջոկատներ, այլև շտապ օգնության մեքենաները:

 

Հաղորդվում է, որ վիճաբանության հետևանքով կան տուժածներ, սակայն քանի հոգի են և ովքեր, չի հաղորդվում: Բուխարեստի օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է միայն, որ մեղավորները Թուրքիայի քաղաքացիներ են: Այժմ վերջիններս հարցաքննվում են ռումինական ոստիկանության կողմից: