Ստամբուլում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա
Ստամբուլում հարձակման է ենթարկվել ոստիկանական բաժանմունքներց մեկը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հրազեններով ու նռնակներով զինված երկու անհայտ անձ հարձակում են գործել բաժանմունքի վրա, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել նրանց ու ոստիկանների միջև: Դիմադրության հետևանքով նրանցից մեկը 7 հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Իսկ մյուս հարձակվողին հաջողվել է փախուստի դիմել:









